fbpx
Երևան

Եվս 5 նոր աղբատար ավտոմեքենա է հասել Երևան

Երևան է հասել ևս 5 նոր աղբատար ավտոմեքենա: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Այս հինգ ԳԱԶանիկները արդեն Երևանում են և մոտ օրերս կմիանան աղբահանության գործին։ Նրանք համեմատաբար փոքր տարողություն ունեն (8 խմ), փոքր չափսեր ու շատ օգտակար են՝ բակային տարածքներից աղբը հավաքելու համար։

Եվս 15 այս տեսակի մեքենա կժամանի շուտով։ Ձեռք են բերվում նաև փողոցները մաքրող և լվացող տեխնիկական միջոցներ, անընդհատ համալրվում է ԵԱՍՄ-ի անձնակազմը»,-ասվում է գրառման մեջ։

Այս հինգ ԳԱԶանիկները արդեն Երեւանում են եւ մոտ օրերս կմիանան աղբահանության գործին։ Նրանք համեմատաբար փոքր տարողություն…

Geplaatst door Hakob Karapetyan op Donderdag 3 oktober 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ