Հասարակություն
10:12 03/03/2020

Եվս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել․ բոլոր բացասական են․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, երեկվա իմ ուղիղ եթերից հետո ևս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել:

Մեր միակ հաստատված ախտորոշմամբ պացիենտի վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի: «Գոլդեն փելիսի» ժողովուրդը նույնպես լավ են:

Եթե իրավիճակում փոփոխություն լինի՝ կտեղեկացնեմ: Եթե այս թեմայով բան չհաղորդեմ, ուրեմն ամեն ինչ այնպես է, ինչպես գիտեք: Դուխով»։

Սիրելի հայրենակիցներ, երեկվա իմ ուղիղ եթերից հետո եւս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական…

Geplaatst door Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան op Maandag 2 maart 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ