fbpx
Քաղաքականություն

ԵԽ-ն հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ-ի և ԱՀ-ի միջև կառուցվող ճանապարհի կապակցությամբ

Եվրախորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ:

Պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի մասով ԵԽ-ի մշտական ​​զեկուցող Տրայան Բեսեսկուի, Ադրբեջանի մասով ԵԽ-ի մշտական ​​զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունն ընդունվել է հունիսի 10-ին.

«Երրորդ մայրուղու շինարարությունը, որը կապելու է Հայաստանը և Արցախը, և որի մասին հայտարարվել էր նախորդ տարի, շուտով մեկնարկելու է: Ճանապարհային այս նոր ենթակառուցվածքը կապելու է Կապանը (Հայաստան) Հադրութի հետ (Լեռնային Ղարաբաղ)՝ անցնելով Կուբաթլիով և Ջաբրայիլով, որոնք օկուպացված են: Սկզբունքորեն մենք աջակցում ենք այն ծրագրերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապին, մարդկանց շփումներին Արևելյան հարևանության տարածքում: Միևնույն ժամանակ, մայրուղի կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության, ինչը միջազգային իրավունքի խախտում է: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրապնդել Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների անօրինական օկուպացիան: Հետևաբար, մենք շատ ենք ափսոսում այս նախաձեռնության համար, այն բարենպաստ պայմաններ չի ստեղծում վստահության, խաղաղության և հաշտեցման համար: Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք մեր անկոտրում աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց 2009 հիմնական սկզբունքներին: Որպեսզի նրանց միջնորդությունը հաջողության հնարավորություն ունենա, Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում հավատարիմ մնալ բանակցային գործընթացին՝ Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»,- ասվում է համազեկուցողների հայտարարությունում:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ