Ուշադրություն
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հուլիսի 14-15-ը Արարատյան դաշտում, Կոտայքում, Շիրակում, Լոռիում, Տավուշում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 15-ին, 16-ի գիշերը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 15-ին, 16-ի գիշերը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-17-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: