Հանրապետության տարածքում`
Մարտի 14-15-ը, 18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-7 մ/վ, մարտի 13-16-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Մարտի 14-15-ը, 18-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: