fbpx
Քաղաքականություն

ԵԽԽՎ-ն վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը․ Մարուքյան

ԵԽԽՎ-ն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Գրառման մեջ ասվում է․

«Հույժ կարևոր արձանագրում.

ԵԽԽՎ-ն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և 2020 թ․ 44-օրյա պատերազմին, Վեհաժողովը նշել է ազգային անվտանգության տեսանկյունից քաղաքական օրակարգում առաջացած խնդիրները, վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը, հոգևոր և մշակութային պահպանման անհրաժեշտությունը, նշել ատելության խոսքի և գործողությունների անընդունելի լինելը։

Վեհաժողովը ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ