Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս եկավ ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ՝ կիսաեզրափակչում պարտության մատնելով իտալացի Մատեո Բերետինիին 7:6 (8:6), 6:4, 6:1 հաշվով:
ԱՄՆ-բաց առաջնության կիսաեզրափակչում իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը պարտության մատնեց իտալացի Մատեո Բերետինիին 7:6 (8:6), 6:4, 6:1 հաշվով։
Հանդիպումը տեղի է ունեցել «Բիլլի Ջին Քինգ Նեշիոնալ թենիս սենթեր» մարզադաշտում և տևել է 2 ժամ 39 րոպե: Նադալը կատարել է 4 էյս, 4 կրկնակի սխալ և իրացրել 16 հնարավորի բրեյք փոինթներից 3-ը։ Բերետինին իր հաշվին գրանցեց 9 էյս, 2 կրկնակի սխալ և ոչ մի բրեյք-փոինթ:
Եզրափակչում Նադալը մրցելու է ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևի հետ:
Վերջինս 7:6 (7:5), 6:4, 6:3 հաշվով հաղթեց Գրիգորի Դիմիտրովին և դարձավ «Մեծ սաղավարտի» առաջնությունների առաջին ռուս թենիսիստը վերջին 14 տարում, որը հնարավորություն ունի խաղալու եզրափակչում:
Առաջնության ամենակարևոր հանդիպումը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 8-ին, Երևանի ժամանակով 24։00-ին:
Ստորև կարող եք դիտել Նադալի և Մեդվեդևի հանդիպումների ամենանշանակալի հատվածները։