fbpx
Սպորտ

Ըմբիշ Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպեում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 6:1 հաշվով առավելության հասավ վրացի Օտար Աբուլաձեի նկատմամբ, հաջորդից հաղթեց ադրբեջանցի Քասայ Հասանլիին 7:0 հաշվով և կիսաեզրափակիչում ուժերը չափեց ռուս Սերգեյ Կուտուզովի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 4:1 հաշվով ու դուրս եկավ եզրափակիչ:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպեում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության եզրափակիչ են դուրս եկել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, ում մրցակիցը կլինի Շվեդիայից Նիկլաս Օհլենը: Ոսկե մեդալի համար կպայքարի ծանր քաշային Դավիթ Օվասապյանը: Նրա հակառակորդն էլ ռուս Միխայիլ Լապտևն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ