fbpx
Աշխարհ

F-35-ը ավելի կկատարելագործվի

Հինգերորդ սերնդի F-35 Lightning II-ի ներքին Station 425 զինական հատվածը կմոդիֆիկացվի, Aviation Week-ին տեղեկացրել է JSF (Joint Strike Fighter) ծրագրին մոտ աղբյուրը: Այս մասին հաղորդում է Lenta-ն։

Զինական հատվածի կատարելագործման նպատակը դրա ներսում AARGM-ER (Advanced Anti-Radiation Guided Missile-Extended Range) հակառադիոտեղորոշիչ հրթիռի տեղակայման հնարավորությունն է, որն ընթացիկ AGM-88 HARM (High-speed Anti-Radar Missile)-ից տարբերվում է մեծացված տրամագծով և ավելի մեծ հեռահարությամբ, և ապագա արդիականացումը թույլ կտա Station 425-ում տեղակայել օդ-օդ դասի AIM-120 AMRAAM (Advanced Medium-Range Air-to-Air Missile) վեց հրթիռ չորսի փոխարեն։

Հուլիսի 18-ին Lockheed Martin-ի և Պենտագոնի կնքած Station 425-ի կատարելագործման պայմանագրի արժեքը կազմում է 34,7 մլն դոլար։ Համապատասխան աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2022 թվականի հուլիս։

Մայիսին տեղեկացվել էր, որ F-35A Lightning II-ը և F-35C Lightning II-ը կստանան AARGM-ER գերձայնային հրթիռներ, որոնք նախատեսված են թշնամական հակահրթիռային պաշտպանության համալիրների ռադարները ոչնչացնելու համար։

Հինգերորդ սերնդի F-35 Lightning II-ների ընտանիքն արտադրվում է 2001 թվականից ամերիկյան Lockheed Martin ռազմարդյունաբերական համալիրի կողմից։ Ինքնաթիռն առաջարկվում է երեք տարբերակով A (ռազմաօդային ուժերի համար), B (կարճացված թռիքչով և ուղղահայաց վայրէջքով) և C (տախտակամածային)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ