Ֆաբիո Կանավարոն նոր աշխատանք ունի:
Կանավարոն նշանակվել է Չինաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում` փոխարինելով Մարչելո Լիպիին, ով որպես խորհրդատու կմնա թիմում:
45-ամյա Կանավարոն հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքը կհամատեղի «Գուանչժոուի» գլխավոր մարզչի աշխատանքի հետ:
Կանավարոյի գլխավորությամբ Չինաստանի հավաքականը առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 21-ին` Թայլանդի հետ:
Նշենք` որպես Չինաստանի հավաքականի գլխավոր մարզչի հավակնորդ շատ ԶԼՄ-ներ նշում էին Ժոզե Մոուրինյուի անունը, բայց Չինաստանի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ դրանք միայն շշուկներ էին: