ՏՏ

Facbook-ի գովազդատուները բոյկոտում են` ավելացնելով ճնշում Ցուկերբերգի վրա

Ֆեյսբուքի բողոքականները պայքարում են սոցցանցում հրապարակված ոստիկանների ատելություն տարածող և հասարակությանը մոլորության մեջ գցող հայտարարությունների դեմ։ Նրանց սատարողների շարքը օր օրի ավելանում է։

Dove օճառ և Hellmann’s մայոնեզ արտադրող ընկորությունները ևս միացան բոյկոտողներին։ Նրանց բաժնեմասերը պակասել է 8․9 տոկոսով, ամբողջ շուկայում ունենալով 56 միլիարդ դոլլարի վնաս։ Ուրբաթ երեկոյան Coca-Cola-ն հայտարարեց, որ 30 օրով դադարեցնում է գովազդի տեղադրումը Ֆեյսբուքում, մինչդեռ Honda Motor-ի ամերիկյան մասնաճյուղը, Hershey-ը և այլ փոքր ապրանքանիշեր միանում են բոյկոտին։

Ուրբաթ օրը Ցուկենեբրգը իրականացրեց հարց ու պատասխան հանդիպում բողոքականների հետ, որտեղ նրանց ներկայացրեց գովազդային քաղաքականության մի քանի փոփոխությունների մասին։ Սակայն հակահրապարակային լիգան (ADL)-ն, որակեց այդ փոփոխությունները «շատ փոքր»։

«Մենք Ֆեյսբուքի հետ անցել ենք այս ճանապարհը, նրանք ամեն խնդրին տալիս են փոքր լուծումներ, սրան պետք է վերջ դնել», -ասվում է հայտարարության մեջ։

Ֆեյսբուքն արդեն իսկ տեղյակ է, որ պատվիրատուները կորոնավիրուսի պատճառով քիչ գումար են ծախսում գովազդի վրա։ Բիզնեսները լճացման փուլում են գտնվում և նրանք ակնկալում են Ֆեյսբուքի կողմից որևէ լուծում, որը կապահովի տնտեսական կայունություն ։

Հարց ու պատասխանի արդյունքում Ցուկենբերգն ասաց, որ ֆեյսբուքը կհետևի վնասակար հրապարակումներին և անհրաժետության դեպքում կհեռացնի դրանք, եթե լրատվական նորություններ չլինեն։ Ֆեյսբուքը ուրբաթ օրվանից կասեցրել է այնպիսի գովազդային հայտարարությունների հրապարակումը, որոնք վնաս են հասցնում միգրացիոն, փախստականների հարցերով կամ այլ թիրախային խմբերին։

Ցուկենբերգը նշեց, որ բացառություն չեն կազմում նաև քաղաքական գործիչների կողմից վերոնշյալ թեմաներով արված հրապարակումները։ Ցուկենբերգն այս պահի դրությամբ կրում է 7 միլիարդ ԱՄՆ դոլլարի վնաս։ Այս մասին գրում է Bloomberg մեդիա ընկերությունը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ