fbpx
ՏՏ

Facebook-ը կպայքարի կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ տեղեկության տարածման դեմ

Facebook ընկերությունը հայտարարել է, որ կպայքարի նոր կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ տեղեկության տարածման դեմ: Այս մասին նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ:

«Մենք կսկսենք ջնջել կեղծ հայտարարություններով կամ դավադրության տեսություններով կոնտենտը, որը, համաշխարհային կամ տեղական առողջապահական կազմակերպությունների կարծիքով, կարող է վնաս հասցնել դրան հավատացողներին»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել: ԱՀԿ-ն նաև բոլոր երկրներին կոչ է արել պայքարել վտանգավոր հիվանդության հարուցիչի վերաբերյալ կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածման դեմ:

Նշենք, որ Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակի զոհ է դարձել 213 մարդ, հայտնի է 9700 վարակվածի մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ