Facebook-ի կիբերանվտանգության վարչության ղեկավար Նաթանիել Գլեյշերի ուղերձում ասվում է, որ շուրջ 100 օգտահաշիվ է հեռացվել Facebook և Instagram սոցցանցերից, որոնք կենտրոնացված են եղել Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների ուղղությամբ
Հաղորդվում է, որ օգտահաշիվների հեռացման պատճառը ոչ արժանահավատ տեղեկություններ տարածելն է եղել։ Հեռացվել է 97 օգտահաշիվ, խումբ և էջ։
«Մենք մշտապես աշխատում ենք գործունեության այդ տեսակը հայտնաբերելու և դադարեցնելու ուղղությամբ, քանի որ չենք ցանկանում, որ մեր ծառայություններն օգտագործվեն մարդկանց մանիպուլացնելու համար»,- ասվում է ուղերձում: