fbpx
Աշխարհ

Facebook-ին 5 մլրդ դոլարի տուգանք է սպառնում

ԱՄՆ դաշնային առևտրային հանձնաժողովը կարող է 5 մլրդ դոլարի չափով տուգանք սահմանել Facebook սոցցանցի նկատմամբ՝ օգտատերերի անձնական տվալների արտահոսքի պատճառով։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով ընկերության ներկայացրած եռամսյակայն հաշվետվությանը։

Անցած տարվա մարտին հայտնի էր դարձել, որ մի քանի տարի առաջ՝ նախընտրկան արշավի ընթացքում, համագործակցելով ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, Cambridge Analytica ընկերությունն ապօրինաբար հավաքել է Facebook-ի ավելի քան 50 մլն օգտատիրոջ տվյալները՝ ընտրողների քաղաքական նախասիրությունների վերլուծման ալգորիթմ մշակելու համար։

2018 թվականի ապրիլ-մայիսին սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ԱՄՆ Կոնգրեսում և Եվրախորհրդարանում խոստովանեց սխալն ու ներողություն խնդրեց տվյալների արտահոսքի համար։

Մայիսին ԱՄՆ արդարադատության նախարարությունն ու ՀԴԲ-ն հետաքննություն սկսեցին Cambridge Analytica-ի նկատմամբ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ