fbpx
Քաղաքականություն

Հույս եմ հայտնում, որ ռուսական իշխանությունները նրան չեն տա քաղաքական ապաստան. Էդմոն Մարուքյան

Ապրիլի 25-ին Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում ԼՀԿ խմբակցության անդամ Էդոմոն Մարուքյանը,պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Միհրան Պոսղոսյանի՝ Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրելու թեմային, ասաց.

«Հույս եմ հայտնում, որ ռուսական իշխանությունները նրան չեն տա քաղաքական ապաստան: Հուսանք, այո, հիմնվելով մեր փայլուն հարաբերությունների վրա՝ հուսանք՝ նրան չեն տա քաղաքական ապաստան: Բայց եթե տվեցին՝ այ-այ-այ, շատ բան կստացվի»:

Լրագրողների այն հարցին, թե դա ինչ կնշանակի, Մարուքյանն ասաց.

«Կնշանակի, որ քրեական հետապնդում չեն կարողանա իրականացնել: Առոք-փառոք կապրի, Ռուբլյովկայում իր համար տուն կառնի, այնտեղից էլ ձեզ վրա կծիծաղի: Բայց ես ձեզ ուրիշ հարց եմ տալիս՝ մի հատ հետաքրքրվեք, տեսեք` նա, «Բուլկի» Արամը, ո՞նց գնացին: Մեր ահարկու մարմինները ո՞նց թողեցին, որ գնան: Թե՞ սաբոտաժ են անում հեղափոխության դեմ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ