Facebook սոցիալական ցանցը LinkedIn-ի պաշտոնական էջում գրել է․
«Մենք հպարտ ենք կոչվելու «2019-ի լավագույն աշխատավայրը հաշմանդամություն ունեցողների համար», ինչպես նաև արդեն երկրորդ տարին առավելագույն 100 միավոր հավաքելու համար Հաշմանդամություն ունեցողների հավասարության ինդեքսում (DEI): Շնորհակալ ենք մեր աշխատակիցներին, ինչպես նաև Disability:IN-ին և Հաշմանդամություն ունեցող մարդկանց ամերիկյան ասոցիացիային այս պատվի համար։ Այս նվաճումը վկայությունն է այն ամենի, ինչ մեր թիմը և սահմանափակ կարողություններ ունեցողների համայնքը արել են աջակցելու մեր առաքելությանը՝ աշխարհը ավելի մոտ դարձնելուն։ Այս ամենից հետո էլ մենք շարունակելու ենք աշխատել և կենտրոնանալ ներառականության վրա։
Սահմանափակ կարողություններով մարդիկ մեր ներքին համայնքն են, որոնք փորձում են կապել, ուրախացնել և քաջալերել Facebook-ի աշխատակիցներին, ընկերներին և ընտանիքներին, որոնք սահմանափակ ֆիզիկական, մտավոր, իմացական կարողություններ ունեն»։
Նշենք, որ արդեն 1 ժամից ավելի է, ինչ Facebook սոցցանցը չի բեռնվում։