Facebook-ը լրատվական ագրեգատորի համար լրագրողներ է փնտրում

Ամենադիտվածներ

Facebook-ը News Tab լրատվական ագրեգատորի վրա աշխատելու համար խմբագիրների թիմ է հավաքում: Տեղեկացնում է The New York Times թերթը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

Թերթը նշում է, որ սոցցանցը մտադիր է տարբեր ԶԼՄ-ներից փորձառու լրագրողների վարձել, իսկ հաստիքների մասին կհրապարակի արդեն այսօր:

Ընկերության ղեկավար Քեմփբելլ Բրաունը նշում է, որ News Tab-ը կներկայացնի օգտատերերի համար անհատական մոտեցում:

Անցած տարի ընկերությունը սոցցանցից հեռացրել էր Trending Topics-ը (Ակտուալ թեմաներ), որն արհեստական ինտելեկտի հետ մեկտեղ ղեկավարում էին լրագրողները: Սկանդալի համար առիթ էին հանդիսացել Gizmodo կայքում հոդվածի հրապարակումից հետո կողմնակալության մեջ մեղադրանքները:

Կայքը՝ անանուն աղբյուրների վրա հղումով, հայտնել էր, որ նորությունների վրա աշխատանքի ժամանակ լրագրողներն անտեսել են կոնսերվատիվ ուղղության պատմությունները: Ընդ որում, լրահոսում հայտնված պատմությունների մեծ մասը նախկինի պես դասակարգվում են:

Առողջ փոխհարաբերություններ կառուցել հրատարակությունների հետ ՝ սա է News Tab-ի նպատակը։ Դրանցից շատերը ֆինանսական խնդիրների հետ են բախվել սոցցանցի պատճառով, գրում է Axios-ը:

Համագործակցության համար սոցցանցը ԶԼՄ-ներին միլիոնավոր դոլարներ է խոստանում: Այս մասին ավելի վաղ գրել էր The Wall Street Journal-ը:

Սկզբնական շրջանում News Tab-ը կօգտագործի միայն 200 000 օգտատեր՝ սկսած հոկտեմբերից: ԱՄՆ-ից օգտատերերը կկարողանան նոր ծառայությունն օգտագործել արդեն հաջորդ տարվա սկզբից: 

Ամենաթարմ