Facebook-ը շահույթի հսկայական աճ է գրանցել

Հրապարակող՝

952975

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Facebook ընկերությունը գրանցել է 17,652 մլրդ դոլար հասույթ: Սա 2018 թվականի նույն ժամանակաշրջանում գրանցախ հասույթի համեմատ ավել է 29 տոկոսով: Այս մասին ընկերությունը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:

Ըստ հրապարակված հաշվետվության՝ ընկերության զուտ շահույթը երրորդ եռամսյակում 6 մլրդ դոլարից մի փոքր ավելի է: Այդ ցուցանիշը 19 տոկոսով աճել Է անցյալ տարվա երրորդ եռամսյակի 5,137 մլրդ դոլարի համեմատությամբ:

Նշվում է նաև, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին օրական առնվազն մեկ անգամ Facebook-ից օգտվել Է 1,62 մլրդ մարդ:

Ամենաթարմ