Այսօր մամուլում լուրեր էին շրջանառվում, իբր անցած շաբաթ աշխատավայրում կտրուկ վատացել է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակը, և ԱԳՆ աշխատակազմը ստիպված է եղել շտապօգնություն կանչել: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքել է այս լուրը իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով.
«Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց՝ գլխի չընկնելով հերթական «արտադրանքը» բաց թողնելուց առաջ ստուգել ԱԳ նախարարի օրակարգը և մինչ «ստեղծագործության» հրապարակումը արձանագրել, որ Զոհրաբ Մնացականյանն անցյալ շաբաթ գտնվում էր արտերկրում:
Հիշեցնենք, որ ստելը վնասում է ոչ թե ստախոսության թիրախի, այլ ստողի առողջությանը
#մարդավատացել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Նաղդալյանը:
https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10155915859677434