Ֆատին մոտ է ազդրի վնասվածքից ապաքինվելուն

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին մոտ է ազդրի վնասվածքից ապաքինվելուն։ Այս մասին հայտնել է Marca-ն՝ նշելով, որ նա շուտով կվերադառնա խաղադաշտ։

Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ պատասխան հանդիպմանը (ապրիլի 14) կամ Իսպանիայի Լա լիգայի 32-րդ տուրի՝ «Կադիսի» դեմ խաղին (ապրիլի 17):

 

Ամենաթարմ