Իսպանական Լա լիգայի երկրորդ տուրի խաղում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»:
Հանդիպման երկրորդ կեսում թիմը խփեց երեք գնդակ և գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Անսու Ֆատին։
Ֆատին դարձավ 21-րդ դարում կատալոնական գրանդի առաջին խաղացողը, ով դուրս եկավ փոխարինման և հասցրեց միաժամանակ մասնակցել երեք գոլային դրվագի: 21-րդ դարում կատալոնական թիմի ոչ մի այլ ֆուտբոլիստ նման ցուցանիշ չի գրանցել: