Պաշտոնական․ Ֆատին նոր պայմանագիր կնքեց Բարսայի հետ

Կատալոնական «Բարսելոնայի» ծագող աստղ Անսումանե Ֆատին երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ։

Այս մասին պաշտոնապես հայտնել են «Բարսայի» մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, իսկ պայմանագրի խզման տուգանքը սահմանվել է 1 միլիարդ եվրո։

Հիշեցնենք, որ Ֆատին վնասվածք ուներ ու վերջերս է վերադարձել մարզադաշտ։ Նա արդեն հասցրել է 3 հանդիպում անցկացնել ու դառնալ 2 գոլի հեղինակ։

Ամենաթարմ