Ժոաո Ֆելիքսի՝ «Ատլետիկոյից» «Չելսի» տեղափոխությունը լիովին համաձայնեցված է:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, ակումբները լիովին համաձայնության են եկել 23-ամյա ֆուտբոլիստին 11 միլիոն եվրոյով վարձակալելու վերաբերյալ: Պորտուգալացու ամբողջ աշխատավարձը վարձակալության ժամկետում կստանձնի «Չելսին»։ Հաղորդվել է, որ այդ գումարը կկազմի 5,3 մլն ֆունտ (6 մլն եվրո)։
Մինչ հեռանալը Ֆելիքսը կերկարաձգի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ մինչև 2027 թվականը։
Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում Ժոաոն կուղևորվի Լոնդոն՝ բուժզննում անցնելու և անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելու համար։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ատլետիկոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 20 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Աշխարհի 2022 թվականի առաջնության Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրած 3 խաղում նա ունի 1 գնդակ և 2 գոլային փոխանցում։