fbpx
Սպորտ

Ֆերգյուսոնը հեշտությամբ չի հաղթի Խաբիբին. Քևին Լի

MMA-ի 27-ամյա մարզիկ Քևին Լին կիսվել է իր կարծիքով՝ ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի և անպարտելի ռուս մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովի միջև հնարավոր պայքարի վերաբերյալ։

«Եթե Թոնիի հաղթելու հնարավորությունների մասին ինձ հարցնեիք նախքան Խաբիբ-Պորյե մարտը, ես անկասկած կասեի, որ 90% հավանականությամբ կհաղթի Ֆերգյուսոնը։ Սակայն, այն բանից հետո, երբ տեսա, թե ինչ արեց Խաբիբը Պորյեի հետ, կարծում եմ, որ Թոնիի համար շատ դժվար կլինի հաղթել Խաբիբին:

Ով էլ որ հաղթելու լինի հանդիպումը, ես հետապնդելու եմ երկուսին էլ»,- MMAJunkie-ին տված հարցազրույցում ասել է Լին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թոնի Ֆերգյուսոնը հայտարարել էր, որ շատ շուտով UFC-ն կներկայացնի իր հաջորդ մրցակցին: Սպասվում է, որ հաջորդ մարտում Խաբիբ Նուրմագոմեդովը կդառնա Ֆերգյուսոնի մրցակիցը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ