Marca-ի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին բաց է թողնելու Իսպանիայի առաջնության «Խետաֆեի» դեմ հանդիպումը:
Հայտնի է, որ շաբաթ առավոտյան մարզման ժամանակ 25-ամյա ֆուտբոլիստի մոտ մկանային խնդիրներ են առաջացել:
Մինչ այս Մադրիդի «Ռեալը» հիմնական կազմից կորցրել էր պաշտպաններ Սերխիո Ռամոսին, Ռաֆայել Վարանին, Նաչոյին, Դանի Կարվախալին ու Լուկաս Վասկեսին: