Շախմատի միջազգային ֆեդերացիան դադարեցրեց հավակնորդների մրցաշարը:
ՖԻԴԵ-ի կայքը հայտնում է, որ ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը որոշել է դադարեցնել մրցաշարը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշել է մարտի 27-ից անորոշ ժամանակով չեղարկել բոլոր թռիչքները:
Մրցաշարի վերսկսման ժամկետները դեռևս հայտնի չեն:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։