The Independent-ի հաղորդմամբ՝ Շվեյցարիայի հատուկ դատախազությունը քրեական գործ է հարուցել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի դեմ:
Անցած շաբաթ հատուկ դատախազ էր նշանակվել, ով վարել է այդ ժամանակահատվածում պաշտոնաթող եղած գլխավոր դատախազ Մայքլ Լաուբերի և Ինֆանտինոյի միջև գործերը:
Դատարանը, ի վերջո, եկել է այն եզրակացությանը, որ Լաուբերը թաքցրել էր Ինֆանտինոյի հետ տեղի ունեցած հանդիպման մասին տեղեկությունն այն ժամանակ, երբ իր թիմը հետաքննում էր ՖԻՖԱ-ի հետ կապված կոռուպցիոն մեղադրանքները:
Հատուկ դատախազը՝ Ստեֆան Կելլերը, բացահայտել է հանցավոր վարքի նշաններ, որոնք անմիջականորեն կապված են եղել չբացահայտված լսումների հետ:
Քրեական գործ է հարուցվել նաև Վերին Վալեի գլխավոր դատախազ Ռինալդո Առնոլդի դեմ: Ըստ դատախազության տեղեկությունների՝ Ինֆանտինոն և Առնոլդը մասնակցել են Մայքլ Լաուբերի հետ գաղտնի հանդիպումներին:
РБК-ի հաղորդմամբ՝ դատախազությունը կասկածում է Ինֆանտինոյին, Լաուբերին և Առնոլդին լիազորությունների չարաշահման, պաշտոնական գաղտնիքների խախտման և քրեական հետաքննության խոչընդոտման մեջ:

