fbpx
Սպորտ

FIFA-ն հրապարակել է հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, FIFA-ն հրապարակել է ֆուտբոլային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ Հայաստանի ազգային հավաքականը չի փոխել իր դիրքը և այժմ շարունակում է զբաղեցնել 89-րդ հորիզոնականը՝ 1257 միավորով։

Առաջին հորիզոնականում Բելգիան է, որին հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան, Իտալիան և Անգլիան։

ԱԱ-2022-ի մեր խմբում ընդգրկված հավաքականների ցանկում մեզնից հետ է մնում միայն Լիխտենշտեյնը։ Հյուսիսային Մակեդոնիան, Իսլանդիան, Ռումիանիան ու Գերմանիան մեզնից առաջ են վարկանիշով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ