Հայաստան այցելելուց հետո ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհակալական նամակ է հղել ՀՖՖ ղեկավար Արմեն Մելիքբեկյանին։
Միջազգային ֆեդերացիայի նախագահն իր գլխավորած պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, կրկին շնորհավորել ՀՖՖ հիմնադրման 30-ամյակի առթիվ և արժևորել բոլոր այն մարդկանց, որոնք նպաստում և անգնահատելի աջակցություն են ցուցաբերում Հայաստանում սպորտի զարգացմանը։
«Մեր այցի ժամանակ բազմաթիվ կարևոր պահեր ենք ունեցել՝ ՀՀ վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը, Ծովագյուղում ընկերական հանդիպումը, ինչպես նաև ՀՖՖ 30-ամյակին նվիրված գալա-ընթրիքը։ Այս միջոցառումները մեզ հնարավորություն ընձեռեցին փոխանակելու մեր մտքերը և տեսլականը, ինչպես նաև ՖԻՖԱ-ի աջակցությունը հայտնելու Ձեր երկրում ֆուտբոլի զարգացման հարցում։ Անկասկած, փոքր դաշտերի կառուցման նախագիծը մեծապես կնպաստի դրան։
- ՀՖՖ-ն ներկայացրել է վերջին 30 տարվա խորհրդանշական հավաքականը
- Այս պարտությանը չկա ոչ մի արդարացում․ ՀՖՖ-ի, մարզչական շտաբի ու ֆուբոլիստների հայտարարությունը
Ցանկանում եմ վստահեցնել, որ այս այցն ամրապնդեց մեր վճռականությունը՝ միասին աշխատելու Հայաստանում ֆուտբոլի և ֆուտբոլային համայնքի բարգավաճման համար, և Դուք միշտ կարող եք հույս դնել ՖԻՖԱ-ի աջակցության վրա։
Շնորհակալ եմ Հայաստանում ֆուտբոլի զարգացման ու բարգավաճման գործում Ձեր անգնահատելի աշխատանքի և ներդրման համար ու անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը»,- նշված է նամակում։