Նոյեմբերի 17-ին Ֆիլիպիններում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 11-ի, ևս 730 տեղի բնակիչ վիրավորվել է։
Այս մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ 41 տուժած դեռ հիվանդանոցներում է։
Երկրի ռիսկերի նվազեցման և ճգնաժամային կառավարման ազգային խորհուրդը (NDRRMC) հայտնում է, որ երկրաշարժի հետևանքով տուժել է 16 հազար 293 մարդ, մի մասը՝ նյութական, մյուսները՝ ֆիզիկական առումով:
6,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել Դավաո Օքսիդենտալ նահանգի Սարանգանի կղզուց 30 կմ հարավ-արևմուտք, աղբյուրը գտնվում էր 10 կիլոմետր խորության վրա։