fbpx
Սպորտ

Ես լավ եմ խաղում գլխով․ Լյուկ դե Յոնգ

«Բարսելոնայի» հարձակվող Լյուկ դե Յոնգը խոսել է իր ուժեղ որակների մասին։

Նա ասել է, որ այդ ակումբի խաղացող դառնալն ինչ-որ անհավանական բան է, հիանալի է այստեղ հայտնվելը։

«Մեծ ակնկալիքներ ունեմ ու անհամբեր սպասում եմ նորամուտիս։ «Բարսելոնայում» շատ տարբեր հարձակվողներ կան, բայց ես բարձրահասակ եմ ու գլխով լավ եմ խաղում։

Հասկանում եմ, որ ողջ ժամանակ չեմ խաղալու, բայց դեռ հավաքականի ժամանակներից լավ հարաբերություններ ունեմ Ռոնալդ Կումանի հետ, նա գիտի, թե երբ է պետք օգտագործել խաղացողին, որը լավ է գործում երկրորդ հարկում։

Հարմարվելն ինձ համար դժվար չի լինի, Ֆրենկի դե Յոնգն ու Մեմֆիս Դեպայը հիանալի տղաներ են, իսկ տեր Շտեգենին գիտեմ Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»»,-ասել է նա։

Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ