Արցախ

Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը 1lurer.am-ին հյատնել է որ Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն:

Դիերն անճանաչելի են, պետք է իրականացվի ԴՆԹ փորձաքննություն՝ ինքնությունը պարզելու համար:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ծնողներ, կամավորներ: Մատաղիս-Ֆիզուլի հատվածում և Քաշաթաղի շրջանում որոնողական աշխատանքները շարունակվում են նաև այսօր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ