COVID-19-ով վարակված բրազիլական «Ֆլամենգոյի» փոխնախագահ Մաուրիցիո Գոմես դե Մատոսը անցած շաբաթ հանդիպումներ է ունեցել Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Tribuna սպորտային պորտալը։
Մարտի 8-ին Մաուրիցիո Գոմես դե Մատոսն այցելել է «Ռեալի» ՝ հանդիպելով Ֆլորենտինո Պերեսին, Խունի Կալաֆատին և Խոսե Անխել Սանչեսին։ Դրանից առաջ նա Բարսելոնայում հանդիպել էր կատալոնական ակումբի ներկայացուցիչների՝ Ռամոն Պլանեսի, Ֆրանկ Կարբոնի և Էրիկ Աբիդալի հետ։
Մատոսը կորոնավիրուսի ախտանիշ ունենալուց հետո հանձնել է կորոնավիրուսի թեստ և ստացել է դրական պատասխան։
Նույն պարբերականը գրում է, որ Մատոսը իր թիմի հետ մեկնել էր Կոլումբիա Լիբերտադորեսի գավաթի հանդիպումները դիտելու։
Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանն իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։