«Ռոմայի» նախկին մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ծառայություններով հետաքրքրված է «Ֆիորենտինան»։
Նշվում է, որ Վինչենցո Իտալիանոյի «Ֆիորենտինայի» մարզչի պաշտոնում նշանակվելը խափանման եզրին է, քանի որ ակումբը չի կարողանում համաձայնեցնել փոխհատուցման չափը «Սպեցիայի» հետ:
Այլընտրանքային թեկնածու է համարվում Ֆոնսեկան, որն ավելի վաղ հրաժարվել էր գլխավորել «Տոտենհեմը»: