Սննդի անվտանգության տեսչական մարմնի ստուգումները 2025 թվականին

Ամենադիտվածներ

Սննդի անվտանգության տեսչական մարմնի ստուգումները 2025 թվականին

Ինչպես պարզել է “Հետքի” հետաքննությունը, 2025 թվականին Սննդի անվտանգության տեսչական մարմինը իրականացրել է հազարից ավելի պլանային ու արտապլանային ստուգումներ, ինչպես նաև՝ հինգ հազարից ավելի դիտարկում ու մշտադիտարկում: Համակարգային ու ընթացիկ դիտարկումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 423 խախտում: 2024 թվականին իրականացված ստուգումների թիվը գրեթե հավասար է 2025-ին, սակայն 2024-ին գրանցված խախտումների թիվն ավելի շատ էր, քան 2025-ինը:

Մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը Սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականցրած ստուգումների 40%-ը սննդամթերքի արտադրությունների ստուգումներն են, 30%-ը՝ հանրային սննդի կազմակերպություններինը, 25%-ը՝ իրացման կետերինը, իսկ 5%-ը՝ սպանդանոցներինն ու կենդանաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներինը: Վերջին երկու տարիներին պարզվել է, որ ամենաշատը խախտվում են սանիտարահիգիենիկ պահանջները, ինչը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ քաղաքացիների առողջության համար։

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ