fbpx
Սպորտ

Բավարիայի ֆուտբոլիստը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման

Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի խաղացող Լուկաս Էրնանդեսը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման. Լուկասը խախտել է սեփական կնոջը՝ Ամելիա դե լա Օսա Լորենտեին մոտենալու արգելքը:

Դեռ 2017-ին, երբ նա «Ատլետիկոյի» խաղացող էր, ծեծի էր ենթարկել Ամելիային, որն այն ժամանակ ընդամենը նրա ընկերուհին էր և դատարանը որոշում էր ընդունել՝ 31 օր հասարակական աշխատանք և 500 մետրից ավելի ընկերուհուն մոտենալու արգելք։

Ավելի ուշ զույգը միավորվել է, կայացել է նրանց հարսանիքը, սակայն զավեշտալի դարձած արգելքը պահպանվել է: Այս ամառ Լուկասը նրա հետ հանգստի էր մեկնել։ Դատարանը դա համարել է արգելքի խախտում ու ֆուտբոլիստին 6 ամիս ազատազրկման դատապարտելու վճիռ կայացրել։

Ֆուտբոլիստն արդեն բողոք է ներկայացրել այս որոշման դեմ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ