Լիճք համայնքում իրականցվել է երեք սուբվենցիոն ծրագիր

Ամենադիտվածներ

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման, խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման աշխատանքները, ավարտական փուլում է գտնվում լուսավորության ցանցի կառուցման ծրագիրը։

Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանի խոսքով՝ ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր մակերեսը կազմել է 5236 քառակուսի մետր։

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 59 միլիոն 94 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Լիճքի համայնքապետարանը։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 13 միլիոն 497 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Լիճքի համայնքապետարանը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ