Ֆուտբոլում փողը չի խոսում, այստեղ կանոնները տարբերվում են

Հրապարակող՝

default-2

2022 թվականի Աշխարհի գավաթը շնորհվեց Քաթարին, ինչպես նաև 2019-ի Մարմնամարզության աշխարհի առաջնությունը, 2019/20 Supercopa de Espana-ն կկայանա Սաուդյան Արաբիայում:

Ռուսաստանում և Չինաստանում, վերջերս անցկացվեց ՖԻԲԱ-ի Բասկետբոլի Աշխարհի Գավաթը։ Լրիվ սովորական, փողն է խոսում։ Այնուամենայնիվ, 2019-ին կա մեկ մարզաձև, որտեղ փողը հաշիվներ չի մաքրում։ Այդ մարզաձևը ֆուտբոլն է, որտեղ ակումբները վճարում են, բայց ՖԻՖԱ-ն հրամաններ է տալիս:

Նրանք կարգադրում են հինգ աբսուրդային միջազգային ընդմիջումներ ամբողջ մրցաշրջանների ընթացքում, շատ դեպքերում ՝ անտեղի ընկերական ու որակավորման մրցաշարեր է անցկացնում, որտեղ շատ դեպքերում նույն ակումբն է հաղթում։ Նման մրցաշարերի համար ակումբներն իրենց ֆուտբոլիստներին վնասվածքի ռիսկի են ենթարկում։ Լավ օրինակ է «Ռեալ Մադրիդ»-ի դեպքը, երբ Լուկա Մոդրիչն ու Գարեթ Բեյլը վնասվածք ստացան։

Ֆուտբոլիստները իսկապես ծանր իրավիճակում են։ Մի կողմից հայրենասիրական նկրտումները և սենտիմենտալ գործոնը, մյուս կողմից ՝ մասնագիտական կողմը, որը պահանջում է հստակ պայմանագիր և այդ պայմանագրերի համար ակումբները վճարում են կոկիկ, առատորեն ու խիստ համակարգված մոտեցմամբ։

Ջիանի Ինֆանտինոյի կարծիքով առաջին դեպքը ավելի մեծ ճկունություն է պահանջում։ Օրինակ միջազգային խաղերը պետք է տեղի ունենան պատուհանների ընթացքում, մրցաշարերի սկզբում կամ վերջում, երբ դեռ ֆուտբոլիստների գործարքները վերջնական արդյունքների բերված չեն, այսպիսով չեն անհանգստացնի ակումբներին, որոնք իրենց գործարքները մեծ թվերով են իրականացնում։

Ինչու՞ պետք է Մոդրիչը 34 տարեկանում խաղա Խորվաթիայի հավաքականի ամեն մի խաղին՝ Աշխարհի Առաջնության եզրափակչին հասնելուց հետո։ Դրանից ավելի  ինչի՞ն նա կարող է հասնել հավաքականի կազմում։ Կամ, ենթադրենք, Ռամոսը  Իսպանիայի հավաքականի տրամադրության տակ պետք է մնա մոտակա չորս օրերը, մինչդեռ կարող էր հաջորդ լիգայի խաղին պատրաստվել։

Որովհետև ակումբները իրենց ֆուտբոլիստների իրական տերը չեն։ Սա ժամանակակից ֆուտբոլի խնդիրներից մեկն է։ Այս մասին գրում է Marca-ն։

 

Ամենաթարմ