fbpx
Ժամանց

Forbes պարբերականը անդրադարձել է ամերիկահայ ոճաբան Լինեթ Քեշիշյանի գործունեությանը

Forbes պարբերականն անդրադարձ է կատարել ամերիկահայ վարսահարդար-ոճաբան Լինեթ Քեշիշյանի գործունեությանը: Վերջինս ապրում է Լոս Անջելեսում և պարբերականի հետ զրույցում իրեն ներկայացրել է որպես «ինքնազբաղ ամերիկահայ գործարար:

Նշվում է, որ Լինեթ Քեշիշյանը հաճախակի ճամփորդում, եղել է արդեն 58 երկրներում: Նա հաճախակի է ճամփորդում նշանավոր հաճախորդների, նորաձևության առաջատար գործակալությունների և այլոց հետ աշխատելու համար:

Լինեթ Քեշիշյանը երկար ժամանակ կանգնած է եղել միմյանցից տարբեր գիտության և գեղեցկության ինդուստրիայի ոլորտների միջև երկընտրանքի առաջ: Սակայն հասկացել է, որ ցանկանում է ճամփորդել որքան հնարավոր է հեռու ու տեսնել այնքան բան, որքան հնարավոր է:

«Ես որոշեցի կենտրոնանալ բացառապես իմ սեփական բիզնեսն ու բրենդը ստեղծելու վրա, որպեսզի ժամանակացույցս ճկուն լինի, որպեսզի ճամփորդեմ, երբ ցանկանամ»,- ասել է նա:

Լինեթ Քեշիշյանը պատմում է, որ ճանապարհորդությունները լուրջ գիտելիքներ են տալիս տարբեր մակարդակներում: «Ես հանդիպել եմ տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անթիվ կին և տղամարդ գործարարների հետ և ցանկացած փոխգործակցությունից ես ինչ-որ բան սովորել եմ: Ես միշտ ոճաբան ընկերներիս, գործարարներին, ընկերներիս և ընտանիքիս ասում եմ, որպեսզի ճամփորդեն, եթե իսկապես ցանկանում են շատ բան իմանալ կյանքի մասին»,- ասել է Քեշիշյանը:

Նա նաև ասել է, որ գեղեցկության հայտնի և խոշոր սրահ չի ունեցել, ուստի մարքեթինգն ու գովազդը իրականացրել է օրվա մեջ 12-14 ժամ ոտքի վրա անցկացնելով:

Նա նաև ընդգծել է, որ հաջողակ գործարար դառնալու հարցում իրեն շատ է օգնել ստացած կրթությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ