Աշխարհ

Ford -ը դադարեցնում է թեթև մարդատար ավտոմեքենաների թողարկումը Ռուսաստանում

Ford ավտոմեքենաշինական ընկերությունը լքում է թեթև մարդատար ավտոմեքենաների ռուսական շուկան. դրանց արտադրությունը կդադարեցվի 2019 թվականի հուլիսից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Բիզնեսի վերակազմավորումը ենթադրում է ուղևորափոխադրող ավտոմեքենաների արտադրության դադարեցում մինչև 2019 թվականի հունիս: Դա տեղի կունենա Ford Sollers ավտոմոբիլային երկու գործարանների փակմամբ՝ Նաբերեժնի Չելնի և Վսեվոլոժսկ քաղաքներում, նաև շարժիչների գործարանի աշխատանքի ավարտմամբ՝ Ելաբուգա քաղաքում», – ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Այնտեղից հավելել են, որ այդ միջոցները կհանգեցնեն հաստիքների զգալի կրճատմանը: Դա տեղի կունենա աշխատակիցների սեփական դիմումի համաձայն հեռացումներով՝ փոխհատուցմամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ