Ֆորմուլա 1-ի և Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի ղեկավարությունները շարունակում են հետևել Կատալոնիայում հակահամաճարակային իրավիճակին։
Իսպանիայի Գրան-պրին անցկացվելու է օգոստոսի 14-16-ը։ Սակայն վերջին օրերին Իսպանիայում կորոնավիրուսի նոր բռնկումներ կան։
Կատալոնիայի այն շրջանը, որտեղ գտնվում է ավտոդրոմը, վարակի նոր բռնկման կենտրոններից է և Իսպանիայում կայանալիք Գրան-պրին կարող է չեղարկվել։