Կրթություն

Ստուգայցեր մայրաքաղաքի ոչ պետական մանկապարտեզներում

ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Երևան քաղաքի ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Վերահսկողությունն իրականացվում է հաստատությունների կողմից ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ:

Ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող սպասքի և ծորակային կահավորման համապատասխանությունը սահմանված կանոններին, երեխաների և աշխատակիցների կանոնավոր ջերմաչափումը:

Նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ Կրթության տեսչական մարմնի կողմից խստացված մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ, իսկ ստուգայցերի արդյունքում ձեռք բերված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն:

#Covid19Update ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Երևան քաղաքի ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Geplaatst door Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն op Dinsdag 28 juli 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ