Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մայիսի 28-ի ազգային տոնի առթիվ ուղերձ է հղել, որում անդրադրձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
«Թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում Ֆրանսիայի վճռական, բացարձակ և անկանխակալ հանձնառությունը բանակցային ճանապարհի միջոցով ԼՂ հակամարտությանն ազնիվ և երկարաժամկետ լուծում տալու պարտավորվածությանը», – ասված է ուղերձում։
Մակրոնը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ալիևի հետ Բաքվում նոր հանդիպում կունենա: