Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դավիդ Տրեզեգեն գնահատել է Իտալիայի հավաքականի հեռանկարները Եվրո-2024-ում.
«Ֆրանսիայի հավաքականը մրցաշարի ֆավորիտ է։
Ինչ վերաբերում է Իտալիային, ապա Սպալետին հասկացրել է, որ պետք չէ թաքնվել իրենց պատմության հետևում։ Իտալիայի հավաքականը պետք է դառնա մրցաշարի գլխավոր հերոսներից մեկը։
Նրանք ավելի ուժեղ են դարձել, ու հիմա պետք է հաղթեն»,- մեջբերում է «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստին Calciomercato-ն: