Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են Նիգերից դուրս բերել իրենց ռազմական ավիացիայի մի մասը։ Այս մասին հայտնում է France 24 հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի, խոսքը վերաբերում է անօդաչու թռչող սարքերի մեծ մասի դուրսբերմանը և Նիգերի նախկին իշխանությունների հետ համատեղ «ջիհադիստների դեմ պայքարում օգտագործվող ավիացիայի ներկայության կրճատմանը»։

