fbpx
Աշխարհ

Ֆրանսիան վերսկսում է միջուկային ռեակտորի ծրագիրը

Ֆրանսիան վերսկսում է միջուկային ռեակտորի ծրագիրը՝ նվազեցնելու կախվածությունը ներկրվող էներգիայից և կանխելու էլեկտրաէներգիայի գների կտրուկ աճը։ Այս մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնում է Reuters-ը:

«Վերջին մի քանի տասնամյակի ընթացքում առաջին անգամ մենք պատրաստվում ենք վերսկսել մեր երկրում միջուկային ռեակտորների կառուցումը և շարունակել էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը»,- ասել է Մակրոնը։

Սպասվում է, որ Ֆրանսիայի կառավարությունը առաջիկա շաբաթներին կհայտարարի մինչև վեց նոր ռեակտորի կառուցման մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ