fbpx
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեն, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ազգային ժողովի պատգամավորներ Գզավիե Բրըտոնը, Ժակլին Դյուբուան եւ Ֆրանսուա Պուպոնին:

Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ պատիվ է Ազգային ժողովում հյուրընկալել հայ ժողովրդի վաղեմի իրական բարեկամներին: Խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ կարևոր էր ֆրանսիացի գործընկերների այցը ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ:

Կողմերը քննարկել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակն Արցախում, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման եւ դրանում Ֆրանսիայի կարևոր դերի վերաբերյալ հարցեր:

Ֆրանսիացի խորհրդարանականներն ԱԺ նախագահին ներկայացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող և Արցախի վերաբերյալ նոր օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու իրենց մտադրությունը:

Արարատ Միրզոյանը և ֆրանսիացի գործընկերները պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ ջանքեր գործադրել Արցախի անվտանգության և արցախահայերի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու ուղղությամբ` փորձելով առավել հանրայնացնել խնդիրը եվրոպական տարբեր երկրներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ