fbpx
Աշխարհ

Ֆրանսիացի «դեղին բաճկոններ» շարժումը պահանջել է կառավարության հրաժարականը

Ֆրանսիացի «դեղին բաճկոնների» ներկայացուցիչները երկուշաբթի  պահանջել են կառավարության հրաժարականը և երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Պիեռ դե Վիլյեի նշանակումը վարչապետի պաշտոնում, հայտնում է  «Интерфакс»-ը:

«Պահանջում ենք ներկայիս կառավարության հրաժարականը», – ասել է Վոկլյուզի դեպարտամենտում «դեղին բաճկոնների» ներկայացուցիչ Քրիստոֆ Շալենսոնը Europe-1 ռադիոկայանի եթերում:

«Ես կառավարության ղեկավարի գլուխ եմ տեսնում գեներալ դե Վիլյեին: Նա հեղինակություն ունի, և  հարկավոր է, որ նա գլխավորի կառավարությունը», – նշել է Շալենսոնը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ