Գերմանիան և Ֆրանսիան երեկ հրապարակած հայտարարություններով քննադատել են ավելի քան հազար մարդու ձերբակալությունը Մոսկվայում չարտոնված ցույցի ժամանակ՝ ընդգծելով, որ իշխանությունները անհամաչափ ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ:
Ըստ OVD-Info անկախ լրատվական կայքի՝ առնվազն 1001 մարդ բերման է ենթարկվել շաբաթ օրը չարտոնված հանրահավաքից, ավելի քան 1300 հոգի էլ բերման էր ենթարկվել հուլիսի 27-ի հավաքից հետո, ինչը ևս միջազգային հանրության քննադատության առիթ էր դարձել։

