Ֆրանսիայով մեկ մոբիլիզացվել է մոտ 69 հազար ոստիկան` երկրում «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների ցույցերի ժամանակ կարգուկանոնը պահպանելու համար. հայտնում է ТАСС-ը` երկրի ՆԳՆ-ին հղումով:
Փարիզում մոբիլիզացվել է 8 հազար ոստիկան, նրանք արդեն դիրքավորվել են Հաղթական կամարի մոտ:
Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից մարդիկ բողոքում են վառելանյութի թանկացման, հարկերի ավելացման դեմ:
